
Ապրիլի 25-ից 27-ը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը Մանիլայում (Ֆիլիպիններ) մասնակցել է Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի քարտուղարության (A-WEB) 13-րդ գործադիր խորհրդի նիստին: Պատվիրակության կազմում են ընդգրկված եղել ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ ֆինանսատնտեսական վարչության գլխավոր մասնագետ Մերինե Սուքիասյանը։
Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր, այդ թվում՝ գործադիր խորհրդի նիստի անցկացման երկիրն ընտրելու հարցը։ Գործադիր խորհրդի անդամների որոշմամբ հաջորդ նիստը տեղի կունենա Հայաստանում, 2026-ի մարտին։
Ընտրական մարմինների ասոցիացիան (A-WEB) աշխարհի ընտրական մարմիններին միավորող ամենամեծ միջազգային կազմակերպությունն է: Այն ներկայումս ներառում է 111 երկրների 121 ընտրական կառավարման մարմիններ։ 2013 թվականին, հիմնադրվելուց ի վեր, A-WEB-ը խթանում է ազատ, արդար, թափանցիկ և մասնակցային ընտրությունների անցկացման արդյունավետությունն ամբողջ աշխարհում։
ՀՀ ԿԸՀ-ն 2024 թվականի հեկտեմբերի 23-ից հանդիսանում է Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ։ 2024 թվականի հոկտեմբերի 22-ից 23-ը տեղի ունեցած Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի ընդհանուր 6-րդ գագաթնաժողովում Հայաստանն ընտրվել է Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի գործադիր խորհրդի անդամ։