Ապրիլի 19-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ Ա․ Ե․-ն և հայտնել, որ իրենց շենքի բակում իր 9-ամյա երեխայի հետ խաղացող երեխայի մայրիկը, ով բնակվում է մոտակայքում, հարվածներ է հասցրել իր երեխայի դեմքին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով, տեղում Ա․ Ե․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 19։00-ի սահմաններում Եղիշե Թադևոսյան փողոցում իր 9-ամյա որդու հետ ֆուտբոլ խաղալու ժամանակ վիճաբանել է խաղի մասնակից մեկ այլ երեխայի հետ, որի ժամանակ վերջինիս ծնող՝ ոմն Հռիփսիմե, միջամտել է երեխաների վիճաբանությանը և մի քանի անգամ ապտակել է իր տղային և քաշել ականջից՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ ոմն Հռիփսիմեի անձը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



