Գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնեցին Գլխավոր դատախազությունից:
Թե որ հոդվածով է հարուցվել քրեական վարույթը և այժմ որ կառույցում է այն քննվում, Դատախազությունից տեղեկություն չտրամադրեցին:
Նշենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հանձնարարեց վարույթներ նախաձեռնել պարզելու համար, թե արդյոք նորահայատ մեծահարուստ գործարար Նարեկ Նալբանդյանն է իրականում փորձում վարչապետի ընտանիքի անունը կապել իր բիզնեսների հետ:
Նալբանդյանը հերքել էր իր կապը որևէ քաղաքական ուժի հետ։



