858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվեն Սիսիան-Ք...

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ- Եվրոպական ներդրումային բանկի միջև Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագրի ֆինանսական պայմանագրի ստորագրման առաջարկությանը:

Հիմնական զեկույցով հանդես եկավ Տարածքային կառավարման և ենթակառուցծվածքների զարգացմնան նախարար Գնել Սանոսյանը:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում ունենք Սիսիան-Քաջարան հատված՝ շուրջ 60 կմ, որտեղ նախատեսված է 4.7 կմ երկարությամբ 27 կամուրջ, 12.5 կմ երկարությամբ 9 թունել կառուցել, որոնցից ամենաերկարը 8.6 կմ կլինի, և այս ճանապարհահատվածի կառուցումը կբերի նրան, որ գործող ճանապարհը կկրճատվի 54 կմ-ով, որն էլ 1.5-2 ժամով կկրճատի ժամանակահատվածը, ինչպես նաև հիմա 50 կմ/ժ է միջին արագությունը, կդառնա 100 կմ/ժ»,- ներկայացրեց նախարարը:

Նրա խոսքով՝ այս ճանապարհը կառուցելիս առաջին անգամ Հայաստանում կկիրառվեն կանաչ կամուրջներ, որոնք կապահովեն կենդանիների անխափան միգրացիոն հոսքերը։

«Այս ծրագիրը երեք մասից է բաղկացած՝ հյուսիսային հատված՝ 27 կմ, հարավային հատված՝ 24.2 կմ և Բարգուշատի թունելը՝ 8.6 կմ։ Ամիսներ առաջ այսպիսի որոշում կայացրել ենք, հավանություն տվել ենք, Վերակառուցման զարգացման և եվրոպական բանկի հետ 236 միլիոն եվրոյի համաձայնագիրը կնքվել է և հիմա գտնվում է Ազգային ժողովում։ Սա երկրորդն է, արդեն մյուս գործընկերոջ՝ Եվրոպական ներդրումային բանկի հետ, 236 միլիոն դոլարի էր»,- նշեց Սանոսյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ կա նաև երրորդ գործընկերը՝ Ասիական զարգացման բանկը, որի վարկային մասը կկազմի 708 միլիոն եվրո, իսկ կառավարության մասնաբաժինը կկազմի 150 միլիոն եվրո։

«Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մինչև 2031 թվականը, իսկ ընդհանուր ծրագրի ավարտը 2033 թվականն է»,- ասաց նա: