Ռուսաստանի կողմից բռնակցված Նոր Կախովկայում հիդրոէլեկտրակայանի պայթեցման արդյունքում անհետ կորած է համարվում առնվազն յոթ մարդ, Դնեպրի ձախ ափին գտնվող Կորսունկա բնակավայրն ամբողջությամբ անցել է ջրի տակ։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի իշխանությունների կողմից քաղաքային վարչակազմի ղեկավար նշանակված Վլադիմիր Լեոնտևը, գրում է INTERFAX.RU-ն։
«Դնեպրյանին, Կրինկին, Կազաչի Լագերին մինչև տանիք ջրով են ծածկվել»,- հավելել է նա։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի կողմից բռնակցված Խերսոնի մարզի տարածքում 14 բնակավայր հայտնվել է հեղեղումների գոտում։



