68-ամյա գյումրեցու տանը մեծ քանակությամբ թմրա...

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություն էին ստացել, որ Գյումրու բնակիչ 68-ամյա տղամարդը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Տեղեկությունն իրացվեց մայիսի 8-ին:

Ժամը 11.35-ին տղամարդը հրավիրվեց վարչություն, որտեղ ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է:
Կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ:

Շիրակի քրեական ոստիկաններն ու Քննչական կոմիտեի ծառայողները տղամարդու բնակության վայրում կատարել են զննություն, իսկ մայիսի 10-ին` նաև խուզարկություն:

Արդյունքում հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ` 300 գրամից ավելի, մեծ քանակի կանեփի սերմ, կանեփի ցողուններ, օգտագործած կաթուցիչներ և երկու կշեռք:

Քրեական օրենսգրքի 393-րդ և 396-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: Հանգամանքները պարզվում են: