6 ամսով երկարաձգվել է սև և գունավոր մետաղների...

Գործադիրի որոշմամբ էլ երկարաձգվել է սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանման նկատմամբ 6 ամիս ժամկետով սահմանված արգելքը, որը լրանում է 2023 թ. հունվարի 26-ին: Առաջարկվում է արգելքի ժամկետը սահմանել մինչև 2023 թ. հուլիսի 27-ը։

Մետաղների ջարդոնի և թափոնի արտահանման ժամանակավոր սահմանափակման նպատակն է տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու զարգացնել սեփական արտադրությունն օգտագործելով որպես երկրորդային հումք սև և գունավոր մետաղների ջարդոնը և թափոնը:

Ըստ հիմնավորման՝ մետաղների արտահանման արգելքը կիրառելուց հետո զգալի աճել է մետաղից արտադրող տեղական արտադրության ծավալները, մասնավորապես, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հունվարի-հոկտեմբեր ամիսներին միայն պողպատի ձուլագլանվածքների ծավալը կազմել է ավելի քան 100 հազ. տոննա, ինչը նախորդ տարվա նկատմամբ աճել է 19.7%-ով։