50 հազար դոլար և 52 մլն դրամ․ Արգիշտի Քյարամյ...

«Փաստերի ստուգման հարթակը» շարունակում է ներկայացնել Հայաստանի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչների հայտարարագրերը և նրանց եկամուտների մասին տվյալները:

Այս անգամ դիտարկել ենք ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի ու նրա կնոջ՝ Ռուզաննա Քյարամյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացած 2022 և 2023 թվականների գույքի ու եկամուտների հայտարարագրերը։

Ըստ 2022 և 2023 թվականների հայտարարագրերի, միանձնյա սեփականության իրավունքով Արգիշտի Քյարամյանին է պատկանում 5 հողամաս, որոնցից երեքը Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում, մեկը՝ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում, մյուսը՝ Ծաղկաձոր համայնքում, 2 անհատական բնակելի տուն, որոնցից մեկը Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում է, իսկ մյուսը՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, և 1 ավտոտնակ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում, իսկ համատեղ սեփականության իրավունքով՝ բնակարան Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Որպես շարժական գույք Արգիշտի Քյարամյանը հայտարարագրել է 2017 թվականին ձեռք բերված՝ 2014 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա։

2022 թվականի հայտարարագրում տարեկան եկամուտներ բաժնում Քյարամյանը, որպես եկամտի տեսակ, ներկայացրել է ՔԿ-ից ստացած աշխատավարձը՝ 18 մլն 647,197 դրամ, իսկ ահա հաջորդ տարի նրա տարեկան եկամտի չափը ՔԿ-ից զգալի աճել է․ ըստ 2023-ի հայտարարագրի՝ ՔԿ-ից ստացած աշխատավարձը 27 մլն 574,123 դրամ է կազմել։ Բացի այդ, հայտարարագրել է «ԱՄԻՕ ԲԱՆԿ»-ից փոխառությունների դիմաց ստացված տոկոսը՝ 632.15 դոլար։ 

Այսպիսով, Քննչական կոմիտեի նախագահի տարեկան ընդհանուր եկամուտը 2023-ին կազմել է 27 մլն 820,686.79 դրամ։

2022-ի տարեվերջի դրությամբ Քյարամյանի բանկային հաշիվներին եղել է 23 հազար 578.5 դրամ, իսկ 2023-ի տարեվերջի դրությամբ՝  54 եվրո և 1 մլն 084,746.9 դրամ։

ՔԿ նախագահի կանխիկ գումարը 2022 թվականին կազմել է 50 հազար դոլար և 42 մլն դրամ, իսկ 2023 թվականին՝ 50 հազար դոլար և 52 մլն դրամ։

Արգիշտի Քյարամյանը հայտարարագրել է նաև բանկային ավանդների մասին տվյալներ. 2022 թվականին՝ 1494.28 դոլար և 10 հազար դոլար, իսկ 2023-ին՝ 10 հազար դոլար։

ՔԿ նախագահը ծախսերի բաժնում 2022 թվականին ներկայացրել է հանգստի համար կատարված ծախսերը՝ 2 մլն 300 հազար դրամ, իսկ 2023-ին՝ նույն նպատակով այդ ծախսերը կազմել են 3 մլն 544 հազար դրամ։ Քյարամյանը նաև հայտարարագրել է ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճար՝ 2 մլն 200 հազար դրամ։

Ամբողջական սկզբնաղբյուր կայքում