«5-րդ ալիք» հեռուստաընկերությունը կրկին կհեռա...

«5-րդ ալիք» հեռուստաընկերությունը կրկին կհեռարձակվի Արցախի Հանրապետության տարածքում։ Այս մասին տեղեկանում ենք հեռուստաընկերության Ստեփանակերտի թղթակից Ծովինար Բարխուդարյանի ֆեյսբուքյան էջից․«Բարի գալուստ,Արցախ»,-գրել է Բարխուդարյանը։

Հիշեցնենք, որ պատերազմից առաջ Արցախում «5-րդ ալիք» հեռուստաընկերության հեռարձակումը դադարեցվել էր։ Ըստ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի լրատվամիջոցներին տրված մեկնաբանության` «խնդիրը զուտ տեխնիկական է: Խոսքը 5 ալիքների մասին է, որոնցից երեքը երևանյան են, երկուսը՝ այլ, մարզական և երաժշտական: Խնդիրները վերականգնելուն պես այդ ալիքների հեռարձակումը կշարունակվի»։