428 նոր դեպք. 10 մահվան դեպք, Հայաստանում կոր...

Հայաստանում հունիսի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 428 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասավ 14103-ի։

1 օրում գրանցվել է առողջացման 775 դեպք։

Վերջին 1 օրում գրանցվել է մահվան 10 դեպք։

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 13675 դեպք: