Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
«4 -5 օր է ՝ ռուսները Ոսկեպարից տեղափոխում են զորանոցի գույքը։
Արդեն 4-5 օր է ինչ Ոսկեպար գյուղի վարչական տարածքում, միջպետական ավտոճանապարհի եզրին «ֆուռեր» են կանգնած։ Դրանք քանդված ռուսական զորանոցի մոդուլները տեղափոխում են ։
Ոսկեպարի բնակիչները չգիտեն, թե այդ մոդուլները ուր են տեղափոխում, ոմանք կարծում են, թե դրանք տեղափոխում են Արարատ, ոմանք էլ կարծում են, որ դրանք Ռուսաստան են տեղափոխում։
Ռուսական զինուժը Ոսկեպարում հայտնվեց 2021թվականի օգոստոսի սկզբին։
Ռուս զինվորականները սկզբից գյուղի ծայրին գտնվող լքված տներից մեկում էին բնակվում, հետո հավաքովի մոդուլներից զորանոց կառուցեցին։ Նման զորանոց հավաքեցին նաև Բերդ համայնքի Այգեպար գյուղում, նախկին փոքր օդանավակայանի տարածքում։
Ենթադրվում էր, որ ռուս զինվորականները պետք է մասնակցեին սահմանի այդ հատվածում Ադրբեջանի հետ սահմանազատման աշխատանքներին, սակայն չմասնակցեցին»։