4-5 անգամ ավելացել է ԱԱԾ դիմող քաղաքացիների թ...

Այսօր ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հարցրեց.

«Նշում եք, որ իրավապահ մարմինների նկատմամբ մեծացել է հասարակության վստահությունը, հարցումներ կա՞ն, թե՞ զուտ զանգերի և դիմումների քանակով եք այս հարցում կողմնորոշվել»

Վանեցյանի պատասխանեց, որ 4-5 անգամ ավելացել է իրենց դիմող քաղաքացիների քանակը: Դիմում են անգամ այնպիսի հարցերով, որոնք ԱԱԾ-ի իրավասությունների մեջ չեն մնում.

«Հարցումներ մենք չենք անցկացնում: Դա իրականացնում են այլ կազմակերպություններ, որոնք փաստում են, որ մեր կառույցը գտնվում է շատ գործուն դիրքերում: Այն ժամանակ, եթե ԱԱԾ-ի աշխատակիցը գնար, որևէ քաղաքացու ինչ-որ բան հարցներ, ապա մարդիկ հրաժարվում էին պատասխանել, իսկ հիմա փորձում են ամեն ինչով մեզ աջակցել»: