337 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել...

Ռուսական ՀՕՊ-ը գիշերը 337 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել Ռուսաստանի տարածքում, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։

«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ միջոցները որսացել և ոչնչացրել են 337 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ 91 ԱԹՍ՝ Մոսկվայի մարզի տարածքում, 126 ԱԹՍ՝ Կուրսկի մարզի տարածքում, 38 ԱԹՍ՝ Բրյանսկի մարզի տարածքում, 25 ԱԹՍ՝ Բելգորոդի մարզի տարածքում, 22 ԱԹՍ՝ Ռյազանի մարզի տարածքում, 10 ԱԹՍ՝ Կալուգայի մարզի տարածքում, 8 ԱԹՍ՝ Լիպեցկի մարզի տարածքում, 8 ԱԹՍ՝ Բրյանսկի մարզի տարածքում, 8 ԱԹՍ՝ Բելգորոդի մարզի տարածքում, Օրյոլի մարզի տարածքում, 6 ԱԹՍ-ներ՝ Վորոնեժի մարզի տարածքում և 3ԱԹՍ-ներ՝ Նիժնի Նովգորոդի մարզի տարածքում»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։ 

Մերձմոսկովյան շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ՌԻԱ Նովոստիին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայություններից։

Բացի այդ, անօդաչու թռչող սարքի հարձակման արդյունքում, նախնական տվյալներով, վնասվել է 20 մեքենա։