3+3 հարթակի խորհրդատվական և տարածաշրջանային խ...

Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակը բարելավվում է, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ ելույթ ունենալով Մոսկվայում կայացած ԱՊՀ անդամ պետությունների Անվտանգության խորհրդի քարտուղարների 13-րդ նիստում։

Շոյգուն նշել է, որ 3+3 հարթակի խորհրդատվական և տարածաշրջանային խմբի աշխատանքի վերսկսումը կարևոր է խաղաղության գործընթացի առաջխաղացման համար։

«Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում իրավիճակը բարելավվում է։ Միևնույն ժամանակ, մենք կարծում ենք, որ խաղաղության գործընթացը պետք է ունենա առաջին հերթին տարածաշրջանային չափումներ։ Այս համատեքստում կարևոր է վերսկսել 3+3 հարթակի խորհրդատվական և տարածաշրջանային խմբի աշխատանքը», - նշել է նա։

Շոյգուն ընդգծել է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը, որի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։