31/70 տեղամասի հանձնաժողովի ՔՊ-ական նախագահն...

Գյումրիի 31/70 տեղամասի հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Ալլա Գևորգյանն ուղղորդում է ընտրողին և մտնում քվեախցիկ: Այս մասին ահազանգում է «Հայաքվե» նախաձեռնությունը, որը նաեւ տեսանյուէ է հրապարակել:

Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են։ Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք։