«Հրապարակը» գրում է․ Ադրբեջանի Միլի մեջլիսում մտադիր են ստեղծել հանձնաժողով, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության, պետք է զբաղվի «հակամարտությունից հետո առկա շրջանում խաղաղ համակեցության ապահովման հարցերով»։
Ադրբեջանի այս նախաձեռնությունը բուռն քննարկվում է ներհայաստանյան քաղաքական կուլիսներում, մասնավորապես հարց է ծագում՝ եթե ԼՂ-ում որեւէ հայ չի մնացել, ապա ինչ «համակեցության» մասին է խոսքը։ Կան վարկածներ, որ հնարավոր է Ալիեւն օրակարգ բարձրացնի արցախցիների վերադարձի թեման՝ դրանով լեգիտիմացնելով նաեւ իր «Արեւմտյան Ադրբեջանի» ծրագիրը, որի շրջանակներում մտադիր է 300 հազար ադրբեջանցու Հայաստանում բնակեցնել։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 24․ 01․ 25 թ համարում։