
ԱՄՆ-ի հետ տնտեսական գործընկերությունը Ուկրաինայի համար անվտանգության ավելի արդյունավետ երաշխիք կլինի, քան նրա տարածքում 30-40 տարի ռազմական գործողությունների չմասնակցած «պատահական երկրի» ռազմական անձնակազմի տեղակայումը։ Այս մասին երկուշաբթի հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ ԴիՎենսը։ «Անվտանգության լավագույն երաշխիքը ամերիկացիներին Ուկրաինայի ապագայի վերաբերյալ տնտեսական հեռանկար տալն է։ Սա անվտանգության շատ ավելի լավ երաշխիք է, քան 20 հազար զինվորական ինչ-որ պատահական երկրից, որը 30 կամ 40 տարի չի պատերազմել»,- ասել է նա Fox News հեռուստաալիքի հարցազրույցում։ «Անվտանգության երաշխիքը, ինչպես նաեւ Ուկրաինայի տնտեսական երաշխիքը վերականգնում է երկիրը եւ երաշխավորում, որ Ամերիկան երկարաժամկետ շահեր ունի [ուկրաինական տարածքում]։ Դուք դրան չեք հասնի՝ մտնելով Օվալաձեւ գրասենյակ [Սպիտակ տան], վիրավորելով նախագահին եւ հրաժարվելով հետեւել նրա խաղաղության ծրագրին»,- եզրափակել է Վենսը։