3 զոհ, 1 վիրավոր. ողբերգական ավտովթար է տեղի...

Այսօր՝ օգոստոսի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա գյուղի վարչական տարածքում բախվել են Mitsubishi մակնիշի և Renault բեռնատար ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Բախման հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները Mitsubishi-ի միջից դուրս են բերել դիերը։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը։ Քննիչի հանձնարարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Աղբյուրը հայտնում է, որ վթարի հետևանքով սատկել է նաև շուն, որը ըստ հավաքվածների՝ եղել է Mitsubishi-ի մեջ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։