2840 քաղաքացի ուսման վարձի փոխհատուցում կստան...

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հայտնեց, որ պատերազմին մասնակից շահառուների ուսման վարձը փոխհատուցելու համար արդեն իսկ փոխանցվել է 205 միլիոն դրամ։

«Շահառուների թիվը 1373 է», - ասաց նա։

Նախարարի խոսքով՝ առաջարկում են վճարել ևս 590 միլիոն դրամ, շահառուների քանակը 2840 է։

Նա նշեց, թե այստեղ ներառված են ինչպես բուհերի, այնպես էլ քոլեջների մասով շահառուները։

«Մոտ 82 տոկոսը պետական բուհեր-քոլեջներն են, 18 տոկոսը ոչ պետական, մասնավոր քոլեջներն են», - ասաց նախարարը։