26-ամյա աղջիկը մտել է Երևանի սուպերմարկետների...

Հոկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 14։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սայաթ-Նովա պողոտա 40/1 հասցեում գործող «88» սուպերմարկետում մի աղջիկ սպառնում է խանութը հրկիզել։

Դեպքի վայր են ժամանել  ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը և ոստիկանության  Մարաշի   բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանը։ Տեղում պարզվել է, որ նշված սուպերմարկետի անվտանգության աշխատակից, Երևանի բնակիչ 28-ամյա Հերբերտ Դ․-ի նախկին ընկերուհին, Երևանի բնակիչ 26-ամյա Սոնա Ե․-ն իր ձեռքին եղած բենզինով լցված տարայով մտել է սուպերմարկետ, տևական ժամանակ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, նաև խաթարել խանութի բնականոն աշխատանքը՝ սպառնալով այրել Հերբերտ Դ․-ին և խանութը։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողներին հաջողվել է օպերատիվ տեղեկություններով հայտնաբերել ու վնասազերծել Սոնա Ե․-ին և, ում խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Մարաշի բաժանմունք: