
Մարտի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 21։10-ի սահմաններում Մելիք Ադամյան 1 հասցեում գործող Ֆինանսների նախարարության մուտքի դռանն է մոտեցել մի քաղաքացի, հրել դուռը և պահանջել բացել դուռը՝ այդպիսով բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և խոչընդոտելով ոստիկանության ծառայողների բնականոն ծառայությանը, հաղորդում է Shamshyan.com-ը:
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանությունում պարզվել է, որ նա հանդիսանում է Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Արման Ե․-ն։
Դեպքի փաստով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Արման Ե․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: