24 հազար 3 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 151...

Հունվարի 1-ից մինչև օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած 24 հազար 3 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1949 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 151 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +168 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89,6 հազար դրամ է: Այս մասին գրել է Նիկոլ Փաշինյանը: