231,5 միլիոն դրամ գումարը նախատեսված կա,բայց...

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆեսբուքյան իր էջում գրում է․

231,5 միլիոն դրամ գումարը նախատեսված կա,բայց շինարարական աղբի տեղափոխումը չկա։
Շինարարական աղբի տեղափոխման և աղբամուղերի սպասարկման համար 2024 թ-ին նախատեսված է 231,5 միլիոն դրամ։
Այս գումարով պետք է ձեր բակերում կուտակված շինարարական աղբը բարձեին ու տեղափոխեին։
Բոլոր ոլորտներում գումարը կա,բայց աշխատանքը չկա։