22-ամյա աղջիկը Դավիթաշենի կամրջից իրեն ցած է...

Այսօր՝ օգոստոսի 24-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դի կա։ 

Ինչպես դեպքի վայրից հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժինների խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը։

Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ բերանքսիվայր հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի։ 

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ինքնասպանության հասցնելու հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Վրաստանի քաղաքացի 22-ամյա Մանուշակ Ն․-ն էր։ 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով
© https://shamshyan.com/hy/article/2023/08/24/1244912