209 հազար մարդու աշխատավարձ բարձրացել է, ևս 2...

Այսօր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփում է պաշտոնավարման մեկ տարին։

Շարունակելով ներկայացնել 100 փաստ նոր Հայաստանի մասին, վարչապետ Փաշինյանը 17-րդ կետով փաստեց, որ կուտակային կենսաթոշակի համակարգում 2018-ի հուլիսի մեկից կատարված փոփոխություններով՝ 209 հազար մարդու աշխատավարձ բարձրացել է, ևս 200 հազար մարդու աշխատավարձ կբարձրանա Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում:

Վարչապետի ներկայացմամբ՝ փաստ 18-ով՝ 85 հազար թոշակառու նպաստառուների թոշակը բարձրացվել է պարենային աղքատության գծից՝ նրանց ծայրահեղ աղքատության շեմից դուրս բերելու համար: