2024թ. փետրվարի համեմատ ավելի քիչ միգրանտ է ա...

ԱՄՆ միգրացիոն և մաքսային հսկողության ծառայությունը փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավելի քիչ միգրանտներ է արտաքսել: Այս մասին, վկայակոչելով միգրացիոն գերատեսչության տվյալները, հայտնել է NBC News հեռուստաալիքը։

Այս տարվա փետրվարին ԱՄՆ-ից արտաքսվել է մոտ 11 հազար միգրանտ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտաքսվել է 12 հազար մարդ: Հեռուստաալիքը նման ցուցանիշները բացատրում է նրանով, որ Բայդենի վարչակազմի օրոք սահմանը փորձել են հատել ավելի շատ մարդիկ, քան այս տարի, ընդ որում խոսքը գնում է ինչպես օրինական, այնպես էլ անօրինական միգրացիայի մասին:

Բայդենի վարչակազմի օրոք արտաքսումների մեծ մասը բաժին է ընկել նրանց, ովքեր ձերբակալվել են սահմանին: Եթե հաշվի առնենք միայն այն միգրանտներին, որոնք միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել են ոչ սահմանին, ապա այս տարվա փետրվարին նրանց թիվը հասել է 4300-ի, մինչդեռ մեկ տարի առաջ՝ 2100 է եղել:

Հեռուստաալիքը կարծում է, որ դա կապված է Թրամփի օրոք միգրանտների դեմ պայքարում որոշակի հաջողությունների հետ, որոնց արդյունքում սահմանախախտների թիվը կրճատվել է մինչեև վերջին 25 տարվա ընթացքում ամենացածր մակարդակը։

CBP One ծրագրի օգտագործումից հրաժարվելու հետ, որը միգրանտներին թույլ էր տալիս ամրագրել սահմանի հսկիչ անցակետեր այցելելու ժամանակը, այժմ նրանք ստիպված են այն անցնել ընդհանուր հերթի կարգով, ինչի արդյունքում անցակետի թողունակությունը կտրուկ նվազել է։