2024թ. համաշխարհային ռազմական ծախսերն ավելացե...

Համաշխարհային ռազմական ծախսերը 2024թ. հասել են 2,718 տրլն դոլարի՝ 9,4 տոկոսով ավելի, քան 2023թ.: Սա Սառը պատերազմի ավարտից ի վեր տարեկան ամենամեծ աճն է, նշվել է Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտական​​ ինստիտուտի (SIPRI) նոր զեկույցում: Ինչպես նշել են ինստիտուտի փորձագետները, ռազմական ծախսերն աճել են աշխարհի բոլոր տարածաշրջաններում, հատկապես արագ աճ է նկատվել Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում։ Հինգ երկրների՝ ԱՄՆ-ին, Չինաստանին, Ռուսաստանին, Գերմանիային եւ Հնդկաստանին բաժին է ընկել համաշխարհային ռազմական ծախսերի 60 տոկոսը, որոնց ընդհանուր ծախսերը կազմել են 1,635 տրլն դոլար: 2024թ. պաշտպանության ոլորտում ամենամեծ ծախսեր ունեցող 15 երկրներն ավելացրել են դրանք պաշտպանության ոլորտում: 2024թ. ռազմական կարիքներին հատկացվող համաշխարհային ՀՆԱ մասնաբաժինը աճել է մինչեւ 2,5 տոկոս:«Ավելի քան 100 երկրներ ավելացրել են իրենց ռազմական ծախսերը 2024թ.: Քանի որ կառավարություններն ավելի ու ավելի են կենտրոնանում ռազմական անվտանգության վրա, հաճախ՝ բյուջեի այլ հոդվածների հաշվին, տնտեսական եւ սոցիալական փոխզիջումները կարող են զգալի հետեւանքներ ունենալ հասարակությունների համար երկար տարիներ»,- նշել է SIPRI-ի Ռազմական ծախսերի եւ զենքի արտադրության ծրագրի հետազոտող Կսյաո Լյանը: