2024-ին Ամուլսարի հանքի տարածքում շինարարական...

Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրերի շուրջ ստեղծված իրավիճակը բացասաբար է անդրադարձել Հայաստանի ներդրումային իմիջի վրա։ Այս մասին դեկտեմբերի 19-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՄԿԿ) զարգացման ֆորումի ժամանակ հայտարարեց Lydian Armenia-ի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։

Նա հիշեցրեց, որ Լիդիանը Հայաստանից առաջին ընկերությունն էր, որի բաժնետոմսերը ցուցակված էին Տորոնտոյի ֆոնդային բորսայում։

«Ընկերությունների և անհատների բաժնետոմսերի կորուստը բացասաբար է ազդել Հայաստանի տնտեսության բոլոր ոլորտների վրա, այլ ոչ միայն հանքարդյունաբերության: Անվտանգության խնդիրները, որոնք առաջացել են վերջին հինգ տարիների ընթացքում, նույն ազդեցությունն են ունեցել»,- ասաց նա:

Ալոյանն ասաց, որ  Lydian Armenia ընկերությունը լուրջ ջանքեր է գործադրել, և դա հանգեցրել է նրան, որ 2023 թվականից գործընկերների և կառավարության աջակցությամբ հնարավոր եղավ սկսել Ամուլսարի տարածքում ինժեներական աշխատանքները։

«Այս փուլն ավարտված է, և շինարարական աշխատանքները կսկսվեն 2024 թվականին»,- ընդգծեց  Lydian Armenia-ի գործադիր տնօրենը։

Նա կարծում է, որ Հայաստանի ներդրումային համբավը կարող է վերականգնվել, եթե սկսվի Ամուլսարի հանքի շահագործումը։