2023թ. հոկտեմբերից Գազայում զոհվել է հումանիտ...

Գազայի հատվածում 2023թ. հոկտեմբերից զոհվել է հումանիտար կազմակերպությունների 369 աշխատակից։ Այս մասին նշվել է ՄԱԿ պաղեստինյան օկուպացված տարածքներում հումանիտար հարցերի համակարգող վարչության զեկույցում։

Կազմակերպության տվյալներով՝ զոհերի թվում են Մերձավոր Արեւելքում Պաղեստինի փախստականների օգնության եւ աշխատանքի գործակալության (UNRWA) 263 աշխատակիցներ։ «Շարունակվում են տեղեկությունները իսրայելական օդայինցամաքային եւ ծովային ռմբակոծություններիինչպես նաեւ Գազայի հատվածում բնակելի շենքերի ռմբակոծությունների մասին՝ խաղաղ բնակչության հետագա զոհերիտեղահանումների եւ քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման հանգեցնելովՏեղեկացվել է նաեւ պաղեստինյան զինված խմբավորումների կողմից Իսրայելի վրա հրթիռային հարձակումների մասին»,- նշվել է զեկույցում:

ՄԱԿ վարչությունը նաեւ ուշադրություն է հրավիրել Գազայի հատվածի հիվանդանոցներում էլեկտրաէներգիայի գեներատորների շահագործման համար վառելիքի պաշարների սպառման խնդրի վրա, ինչը «լուրջ վտանգի տակ է դնում հիվանդների, այդ թվում՝ նորածին երեխաների կյանքը»: