
2023թ. հաջողվել է բացահայտել երկու անգամ ավելի շատ չգրանցված զենք, քան 2018թ.։ Այս մասին Ազգային ժողովում քրեածին իրավիճակին նվիրված խորհրդարանական լսումներում հոկտեմբերի 15-ին ասել է ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
Ինչ վերաբերում է առգրավված եւ ինքնակամ հանձնված զենքին, ինչպես նշել է ՆԳ նախարարը, վերջին 5 տարում հայտնաբերվել է 4 054 միավոր հրազեն (2019թ.՝ 526, 2020թ.՝ 693, 2021թ.՝ 751, 2022թ.՝ 925, 2023թ.՝ 1 159)։ «Ընդ որում, 2014-ից մինչեւ 2018թ. այդ ցուցանիշը կազմել է 3 457։ Այսպիսով, աճը կազմել է 597 կամ 17,3 տոկոս»,- նշել է Ղազարյանը։