2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արձանագրվել է ծնելիության ամենաբարձր ցուցանիշը՝ վերջին 5 տարիների համեմատ։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արձանագրվել է ծնելիության ամենաբարձր ցուցանիշը՝ վերջին 5 տարիների համեմատ։ Սա ժողովրդագրության ոլորտում կառավարության վարած քաղաքականության արդյունք է։ Նաև ուզում եմ արձանագրել, որ սա առողջապահության ոլորտում կառավարության վարած քաղաքականության արդյունք է, որովհետև մենք նաև շատ լավ ցուցանիշ ունենք՝ մեռելածինների էական նվազում ունենք»,- ասաց Փաշինյանը։



