ԱՄՆ պաշտպանության նախարարությունը 2023 թվականին ամերիկացի զինվորականների շրջանում գրանցել է 523 ինքնասպանություն, ինչը 6%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Այս մասին ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ 2023 թվականին ամերիկացի զինվորականների շրջանում ինքնասպանությունների թիվը 30-ով ավելի է, քան նախորդ տարի։ Նշվում է, որ այդպիսով ինքնասպանությունների թիվն ակտիվ անձնակազմի մոտ աճել է 12%-ով, իսկ պահեստազորի մոտ՝ 8%-ով։ Միաժամանակ, Ազգային գվարդիայի աշխատակիցների շրջանում համապատասխան ցուցանիշը նվազել է 5%-ով։
Չնայած այն հանգամանքին, որ 2023 թվականի ցուցանիշներն ավելի բարձր էին, քան նախորդ տարի, Պենտագոնն ընդգծում է, որ ընդհանուր վիճակագրությունը համահունչ է երկարաժամկետ միտումին, որը մնում է կայուն։ Գերատեսչությունը հավելել է, որ «ինքնասպանության յուրաքանչյուր դեպքի վրա մեծ ուշադրություն է դարձվում, և նախարարությունը՝ վարչության պետ Լլոյդ Օսթինի ղեկավարությամբ, շարունակում է հոգ տանել իր աշխատակիցների մասին»։