2022-ի երրորդ եռամսյակում անշարժ գույքին առնչ...

2022-ի երրորդ եռամսյակում՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին, անշարժ գույքի հետ կապված գործունեությունը երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 7.7%-ն է կազմել․ առաջին եռամսյակի համեմատությամբ թիվը նվազել է, այն ժամանակ ոլորտը ՀՆԱ-ի 9․4%-ն է կազմել։ Այս մասին տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի տվյալներից։ 2022-ի երրորդ եռամսյակում ոլորտի կշիռը կազմել է 182 մլրդ 357 մլն դրամ։