Սահմանադրական դատարանին երկու միջոցառման իրականացման համար 2021 թվականին նախատեսվում է հատկացնել 683 մլն 877 հազար դրամ։ Այս մասին նոյեմբերի 4-ին Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով ու Պետաիրավական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Սամվել Առաքելյանը։
Առաքելյանը նշեց, որ այս միջոցների 89,3 տոկոսն ուղղվելու է ՍԴ աշխատակիցների աշխատավարձերի վճարմանը։
Ընդ որում՝ 2020 թվականի համեմատությամբ ՍԴ ֆինանսավորումը կկրճատվի 23,227 մլն դրամով։



