2018-ին ես եմ երաշխավորել Արթուր Վանեցյանի հա...

ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնանկությանը՝ հաշվի առնելով, որ 2018-ին հենց ինքն է երաշխավորել Վանեցյանի համար:

Նախարարն ասել է, որ ինքն է երաշխավորել, չի փոշմանել դրա համար, սակայն յուրաքանչյուր պաշտոնյա ինքն է որոշում իր քաղաքական ապագան:

«ԱԱԾ-ն և բանակն այն ոլորտներն են, որոնց մասին պետք է քիչ խոսել»,-ասել է Ֆելիքս Ցոլակյանը: