2018-ից կենսաթոշակային հիմնադրամն ավելացրել ե...

2018 թվականից Հայաստանի կենսաթոշակային հիմնադրամն ավելի քան 230 մլրդ դրամով ավելացրել ենք, ավելի քան 500 մլն դոլարով: Նվազագույն կենսաթոշակը կրկնապատկել ենք: Բայց անհատի մակարդակով ոչ մի շոշափելի բան տեղի չի ունեցել, որովհետև այդ ընթացքում էլ 125 հազար մարդով ավելացել է կենսաթոշակառուների թիվը: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, Կառավարության՝ ապրիլի 10-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2018-ին Հայաստանում կենսաթոշակառուների թիվը եղել է մոտավորապես 525 հազար, հիմա 650 հազար է: Եվ էլի այս կենսաթոշակների ֆոնդն ավելացել է: Ո՞ւմ հաշվին. աշխատող մարդկանց հաշվին, նրանց, որոնք աշխատել են:

Եվ մեզ, այո՛, հիմա էլի 7 տարի պահանջվեց, որպեսզի քաղաքական համարձակություն դրսևորենք, որպեսզի անապահովության գնահատման համակարգի փոփոխություն իրականացնենք»,- ասաց նա: