20 տարի ազատազրկված ցմահ դատապարտյալները անհա...

Ցմահ դատապարտյալների հարազատները այսօր Կառավարության մոտ պահանջում էին գործերի վերանայում իրականացնել և կիրառել 2011 թվականին ընդունված օրենքը, որով մարդասպանության մասին հոդվածը հանվել է` 15-20 տարի պատիժ սահմանելով, այսինքն` ցմահ պատժամիջոց չպետք է լինի: 

Հարազատների խոսքով չեն ուղում անդրադառնալ մեղավոր-անմեղ լինելու, պարզապես է կիրառել սահմանված օրենքը և դատապարտյալներին հասարակությունում նորից ինտեգրվելու հնարավորություն տալ:

Դատապարտյալներին իրենց աջակցությունը հայտնելու համար Կառավություն էր եկել նաև իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, ում պնդմամբ` պետք է վերանայել պատժաչափերը, և նրանք, ում 20-ն տարին լրացել է, պետք է անհապաղ ազատ արձակվեն: 

Մանրամասն` տեսանյութերում: