ՔՊ անդամները սոցիալական հարթակներում արդեն մի քանի օր է ակտիվորեն գովազդում են Քաղաքացու օրվա միջոցառումները։ Շաբաթ օրը՝ ապրիլի 25-ին, Հայաստանում կնշվի Քաղաքացու օրը, որի համար իշխանությունները պետական բյուջեից տրամադրել են 20 միլիոն 422 հազար 223 դրամ։ Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է պաշտոնական բաց աղբյուրներում հրապարակված փաստաթղթերից։ Այս գումարը տրամադրվել է ընդամենը երկու կապալառուների՝ «Ստեփան Կույումջյան Միհրանի» և «Վահրամ Թոքմաջյան Վարդանի» անհատ ձեռնարկատերերին։
Հետաքրքրական է այն հանգամանքը, որ երկու անհատ ձեռնարկատերերն էլ, որոնց հետ պայմանագիր է կնքել վարչապետի աշխատակազմը, ակտիվորեն մասնակցում են պետգնումներին։ Ինչ վերաբերում է Վահրամ Թոքմաջյանին, ապա վերջինս պատմաբան է, որն աշխատել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում և դասավանդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեխաներին՝ Մարիամին և Աշոտին։ Նշվում է նաև, որ այդ օրը ելույթ է ունենալու Փաշինյանի «Վարչաբենդը»։
ArmLur.am-ը ուսումնասիրել է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական հայտարարությունը և պարզել, թե ինչ միջոցառումներ են նախատեսվում Քաղաքացու օրվա շրջանակում։



