Հունվարի 20-ին Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոցում մահացել է ՀՀ ԱՆ ՔԿԾ Դատապարտյալների հիվանդանոցից այնտեղ տեղափոխված դատապարտյալը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Հունվարի 17-ին դատապարտյալների հիվանդանոցից ծայրահեղ ծանր «խառը տիպի շոկ, սուր բազմաօրգանային անբավարարություն» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Հերացու անվան հիվանդանոց է տեղափոխել 20-ամյա Դավիթ Վարդանյանին:
Բժիշկները ամեն հնարավորը արել են, որպեսզի փրկեն երիտասարդի կյանքը, սակայն երեկ՝ հունվարի 20-ին, Դ. Վարդանյանը գիտակցության չգալով մահացել է:
Հիվանդանոց է ժամանել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնից, որտեղ էլ դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: