2 օրվա ընթացքում՝ հոկտեմբեր ամսվա նորմայի 100...

Հայաստանի Հանրապետության մի շարք շրջաններում, այդ թվում նաև Երևանում, առաջիկա երկու օրը կթափվի հոկտեմբեր ամսվա նորմայի 100-150 տոկոսի չափ տեղում։ Այս մասին նշված է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տարածած հաղորդագրության մեջ: 

«Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։ 

Նշված ժամանակահատվածում հանրապետության մի շարք շրջաններում, հատկապես կենտրոնական գոտում, այդ թվում նաև Երևանում կթափվի հոկտեմբեր ամսվա նորմայի 100-150 տոկոսի չափ տեղում»,- ասված է հաղորդագրության մեջ: