2 միլիարդ դոլարի վարձավճար Ռուսաստանից. հայ-ռ...

Ազատությունը գրում է․

««Ռուսական երկաթուղիներ»-ը զգուշացնում է՝ եթե Հայաստանը դադարեցնի իր դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն պայմանագիրը, ապա պետք է վերադարձնի, բոլոր այն ներդրումները, որոնք ռուսական ընկերությունն արել է 2008 թվակականից մինչ այսօր:

«Ռուսական երկաթուղիներ» ընկերության գործադիր տնօրեն Օլեգ Բելոզերովը կոնոկրետ գումար է մատնանշել՝ շուրջ 400 միլիոն դոլար:

«Եթե հայկական կողմը դիտարկում է կոնցեսիոն պայմանագրի դադարեցման կամ փոփոխման հնարավորությունը, ապա մենք էլ իրավունք ունենք ակնկալել ներդրումների վերադարձ: Ռուսական կողմը 2008 թվականից սկսած ամբողջությամբ կատարում է կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Կոնցեսիան Հայաստանին տվել է ժամանակակից երակաթուղի՝ ազատելով այդ երկրի բյուջեն երկաթուղու վերականգնման և պահպանման համար նախատեսված ծախսերից, իսկ բաժնետերերին երբեք դիվիդենտներ չեն վճարվել»,- ասված է Բելոզերովի հայտարարությունում:

Ընդգծելով որ 2008 -ից մինչև 2025 թվականը «Ռուսական երկաթուղիների» ներդրումները կազմել են ավելի քան 396 միլիոն դոլար, ռուս պաշտոնյան միաժամանակ ասել է, թե «Հարավկովկասյան երկաթուղին» խոշորագույն գործատու է, որն իր երկուսուկես հազար աշխատակիցների աշխատավարձերը պարբերաբար ինդեքսավորել է, աշխատավարձեր բարձրացնելով նաև այս տարվա ապրիլին»:

«Հարավային երակաթուղիները» կոնցեսիոն պայմանագրով 30 տարում պետք է 174 միլիարդ 560 միիլիոն դրամի կամ կես միլիարդ դոլարի ներդրում կատարի:

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.- «Երկաթուղու հետ կապված մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ դա մեր սեփականությունն է, և Հայաստանի Հանրապետությունը պետք է հնարավորություն ունենա էդ երկաթուղին օգտագործել այնպես, ինչպես ինքը նպատակահարմար է գտնում: Ես ուզում եմ շատ հստակ լինել էս հարցում, այլընտրանք չկա սրան»:

Այն, որ Հայաստանը մտադիր է դադարեցնել ռուսական կողմի հետ դեռևս 2008-ին 30 տարով կնքված կոնեցիսոն պայմանագիրը և դրա համար պատրաստ են հասնել անգամ արբիտրաժ, երեկ «Ազատության» հարցին ի պատասխան ասաց վարչապետ Փաշինյանը. «Մենք ուզում ենք բարեկամական ձևով էդ խնդիրը լուծենք, բարեկամական ձևով: Բայց նաև մենք էդ խնդիրը բոլոր դեպքերում պիտի լուծենք բարեկամական ձևով, բայց նաև էլի դե յուրե, կարող է հարց ծագի, որ մենք դե յուրե որոշումներ կայացնենք: Եթե անհամաձայնություն կա, հետո կգնանք արբիտրաժում կքննարկենք»:

Ռուսական կողմը «զարմացած ու տարակուսած է»

Ռուսաստանյան խոշորագույն ընկերության ղեկավարին, սակայն, զարմացրել է ոչ այնքան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կոնեցիսոն պայմանագրից հրաժարվելու, որքան ռուսական կողմից 2 միլիարդ դոլարի վարձավճար ուզելու մասին երեկվա հայտարարությունը: Թե ինչի դիմաց Հայաստանը կարող է վարձավճար ուզել, վարչապետը երեկ չէր հստակեցրել :

«Հայաստանում էլ բաներ կան, որ անվճար է, կարող է պարզվի, որ թանկանում է: Կարող է բաներ կան, որ Հայաստանում գոյություն ունի 30 տարի անվճար, կարող է պարզվի, որ Հայաստանը կսկսի դրա համար տարեկան 2 միլիարդ դոլար ուզել: Ասել՝ կամ տարեկան 2 միլիարդ վարձավճար մուծեք, կամ էլ ...»:

«Ռուսական երկաթուղիներ» ընկերության գործադիր տնօրեն Օլեգ Բելոզերովը, ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, թե զարմացած են, որ Հայաստանի վարչապետը իրենից 2 միլիարդ դոլար է ուզում:

«Զարմանքով և տարակուսանքով մամուլից տեղեկացանք հայկական կողմի հայտարարության մասին, որը վերաբերում է ռուսական կողմից հայկական երկաթուղիների վարձակալության համար հնարավոր վճար գանձելու պահանջին»,- ասել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գործադիր տնօրենը:

Կոնկրետ ումի՞ց և ինչի՞ համար է հայկական կողմը 2 միլիարդի վարձավճար ուզելու, արդյո՞ք դա վերաբերում է «Հարավկովկասյան երկաթուղիներին», թե այլ կառույցի՝ վարչապետի գրասենյակից հետաքրքրվել է «Ազատությունը»։ «Ազատությունը» նաև հարցրել է՝ Արդյոք Հայաստանը պատրաստ է կոնցեսիան դադարեցնելուց հետո ռուսական կողմին վերադարաձնել շուրջ 400 միլիոն դոլարի ներդրումը, ինչի մասին խոսել էր «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարը: Կառավարությունից խոստացել են այս և մյուս հարցերին արձագանքել ավելի ուշ։

Այն, որ Հայաստանը մտադիր է ռուսական կողմից վերցնել հայկական երկաթուղու կառավարումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ ասաց այս տարվա փետրվարին՝ նշելով, որ Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման բերումով Հայաստանը ռազմավարական դիրքերի կորուստ է ունենում: Փաշինյանը ներկայացրել էր խնդրի լուծման իր տարբերակը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։