1996թ․ ընտրություններում հանցավոր դրսևորումնե...

Ազգային ժողովում Գլխավոր դատախազության հաղորդման քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը նշեց՝ հիմա չարաշահումների գործերի մեծ մասով քննվում են նախկին իշխանավորների հետ կապված դեպքեր։ Պատգամավորը գլխավոր դատախազին հարցրեց, թե լինո՞ւմ է, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչները դատախազին խնդրեն ավելի մեղմ վարվել։ Դավթյանը պատասխանեց՝ իրենց ոչ ներկա, ոչ նախկին իշխանությունները վաղուց ոչինչ չեն խնդրում.

«Որովհետև մարդիկ իմացել են, որ երբ ինձ խնդրում են, որպես կանոն, դա հակառակ էֆեկտ է ունենում։ Որ պահին ինքս իմ մեջ բարոյական արգելք տեսնեմ, ես բարոյական չեմ համարի իմ պաշտոնավարումը շարունակելը, որևէ խոչընդոտ չունեմ»։

Ինչ վերաբերում է նախկինում կատարաված մասնավորապես ընտրական հանցագործություններին, Արթուր Դավթյանն ասաց, որ ներկայում ունեն 2017 թվականի  ընտրությունների վերաբերյալ գործ, իսկ վերջերս էլ նոր գործ է հարուցվել 1996 թվականի ընտրությունների ժամանակ տեղի ունեցած առանձին հանցագործությունների մասով։ Ըստ Դավթյանի՝ ցանկացած ժամանակվա ընտրական գործընթացների մասով տեղեկություններ ունենալու դեպքում կհարուցեն նոր գործեր։