
Ճապոնիայի հյուսիսարեւելյան Իվատե պրեֆեկտուրայում անտառային հրդեհը, որը համարվում է ամենամեծը 1992-ից ի վեր, մոլեգնում է արդեն վեցերորդ օրն անընդմեջ: Մարտի 4-ի առավոտվա դրությամբ հրդեհի տարածքը հասել է 2,6 հազար հեկտարի՝ վերջին 24 ժամվա ընթացքում ավելանալով մոտ 500 հեկտարով, վկայում են պրեֆեկտուրայի տվյալները։ Դեռեւս հայտնի է մեկ մահվան դեպք, իսկ անհետ կորածների թիվը ճշտվում է։ Բացի այդ, հրդեհի հետեւանքով ավերվել կամ վնասվել են մոտ 90 բնակելի եւ կոմերցիոն շինություններ։ Հրդեհի մարմանը մասնակցում են հրշեջներ ամբողջ երկրից եւ Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի անդամներ։ Հրշիջման աշխատանքներին մասնակցում են ավելի քան 2 հազար փրկարարներ եւ հրշեջներ՝ օրական 500-ից ավելի ջրնետումներով։Տարհանման հանձնարարականներ են ստացել մոտ 5 հազար բնակիչներ, տարհանման կենտրոններում տեղավորվել է մոտ 1,2 հազար մարդ։ Մոտ 1,8 հազար շենքեր հոսանքազրկված են։