Սուրբ Աննա եկեղեցում միջադեպից հետո 2 ամսով կալանավորված 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի պաշտպաններ Արամ Վարդևանյանի և Հակոբ Կուրեղյանի կողմից ներկայացված միջնորդությունը հսկող դատախազի կողմից մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Այս մասին հայտնեցին դատախազությունից։
Վերջիններս հրատապ միջորդություն էին ներկայացրել Դավիթի խափանման միջոց կալանքը փոխելու հարցով։



