16-ամյա աղջկան խեղդամահ արած երիտասարդը երբևէ...

«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Աշխեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ուշադրություն
Հարգելի ընկերներ, լրատվամիջոցների կողմից արագ տարածվում է 16-ամյա աղջնակի սպանության մեջ կասկածվող երիտասարդի ՖԲ էջն ու նշվում է, որ նա եղել է մեր կազմակերպության դիտորդ։ Ես, որպես «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր նախագահ, պաշտոնապես հայտարարում եմ, որ նա երբևէ մեր կազմակերպության հետ առնչություն չի ունեցել և չի աշխատել մեզ հետ»։