«Բանկային համակարգի հետ կապված քաղաքականությունը պետք է զգուշավոր լինի, բայց պետությունը չի կարող այս հարցին անդրադարձ չունենալ ընդհանրապես։ Էժան ռեսուրս բերել բանկերի միջոցով տրամադրել։ Այդ բարձր տոկոսների մի զգալի մասի մեղքը կառավարության մեղքն է։ Ես համոզված եմ՝ այստեղ կարելի է ճիշտ քաղաքականություն վարել, տոկոսները իջեցնել, լրիվ հնարավոր է և այդ փորձը մենք ունենք։
Սա կարող է անդրադառնալ նաև սպառողական վարկերի տոկոսների վրա։
Առաջին հերթին դա հենց կենտրոնական բանկը պետք է վերահսկի, և եթե կենտրոնական բանկը իր ֆունկցիան չի անում, ուղղակի հարց է առաջանում՝ ինքը չի՞ ցանկանում դա անել, թե՞ կառավարությունը իր միջամտությունը ինչ-որ կարող է անել, չի կիրառում։
Իմ հիշելով՝ միշտ վեճ է եղել ֆինանսների նախարարի և կենտրոնական բանկի նախագահի միջև, լրջագույն վեճեր են եղել և այդ վեճերի ընթացքում մակրոտնտեսական կայունություն և տնտեսական զարգացում այդ երկու հանգամանքը իրար հետ բախվում են: Բանկը միշտ ուզում է և պատասխանատու է օրենքով մակրոտնտեսական կայունության համար, դրա համար էր պատասխանատու, արժույթի կայունության համար, ինֆլյացիայի համար, կառավարությունը միշտ ձգտում է տնտեսական աճ ունենալու համար այդ երկու հանգամանքը իրար հետ բախվում են և վեճերի ընթացքում ճիշտ բալանսի էր գալիս: Իմ տպավորությունը, որ այսօր այդ քննարկումը չկա»,- այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքաստի 6-րդ թողարկման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։



