«Արաբկիր» ԲԿ-ում 14-ամյա երեխայի մահվան դեպքի առնչությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին հայտնել է ՔԿ նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
«Նախաքննություն է իրականացվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,-ասել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արաբկիր» բժշկական կենտրոնում 14 տարեկան երեխա է մահացել։ Այս մասին հաղորդագրություն էր տարածել «Արաբկիր» ԲԿ-ն:
«Ի պատասխան լրագրողների հարցերի` տեղեկացնում ենք, որ 14 տարեկան երեխան տանը մեծ քանակի դեղեր է ընդունել և սուր թունավորումով տեղափոխվել Ալավերդիի հիվանդանոց, որտեղից սուր երիկամային անբավարարության պատճառով մեկ օր անց տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական համալիր։ «Արաբկիրում» ախտորոշվել է բազմաօրգանային սուր անբավարարություն, եւ բժիշկների ջանքերը, ցավոք, արդյունք չեն տվել»,-նշված է ԲԿ-ի հաղորդագրության մեջ։



