
Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմի տապալումից երեք ամիս անց Գերմանիան կրկին դեսպանատուն է բացել երկրում: Այս մասին հայտնում է Spiegel-ը։
Դեսպանատան բացումը տեղի է ունեցել Դամասկոս կատարած այցի ընթացքում, որին մասնակցել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։ Դեսպանատունը փակվել էր 2012 թվականին՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո։
Ներկայումս դեսպանատունը դեռ լիովին չի գործում և հասանելի չէ Գերմանիայի քաղաքացիների համար։
Գերմանիան նախատեսում է ևս 300 միլիոն եվրո հատկացնել Սիրիային և սիրիացի փախստականներին ընդունող երկրներին՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով։