
Ասում են՝ վերջապես մեր ինքնիշխան պետություն ենք ստեղծել, բայց 134 ք/կմ ադրբեջանցիներն են նստել, տարբեր մարզերում։ Ինքն ասում է անկախ ենք: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, մամուլի ասուլիսում ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
Նա նկատեց, որ Ալիևն ասում է, թե Երևանն իրենցն է, Սյունիք էլ հետը, իսկ Նիկոլ Փաշինյանը չի պատասխանում, միայն իր քաղաքացիներին է պատժում, երկիրն է արժեզրկում։
Աբրահամյանը նկատեց, որ Փաշինյանը Լուկաշենկոյին է պատասխանում, մինչդեռ արևորը Ալիևին պատասխանելն է, որը չի անում:
«Ադրբեջանը 10 օրից ավելի է ինչ համակարգային առումով խախտում է հրադադարի ռեժիմը` վախ, սարսափ և խնդիրներ ստեղծում սահմանամերձ բնակիչների համար, սակայն իշխանությունը կա´մ լուռ էր կա´մ անհեթեթ մեկնաբանություն էր տալիս:
Մարդկանց տեղերում խաբելով, վախեցնելով զգուշացնում էին, որ լռեն, հարցազրույցներ չտան, խնդիրը չբարձրաձայնեն` հավաստիացնելով, որ իրենք խաղաղություն են կառուցում: Ինչպես լինում է նման դեպքերում, թշնամին դառնում է ավելի լկտի ու վտանգավոր, հատկապես որ իրեն ոչ մի ձևով չեն պատասխանում»,-ասաց Աբրահամյանը՝ հավելելով, որ իրադրության լրջությունը նոր միայն ստիպել է իշխանությանը` հանրությանը տեղեկացնելու, որ ադրբեջանցիները ոչ միայն կրակում են նաև բնակավայրերի ուղղությամբ ու հետևանքն այսօր Խնածախում տեղի ունեցածն է` անհերքելի ապացույցներով:
«ԱՄՆ-ում ելույթ ունենալուց ասել եմ, որ 100 հազար դոլար մրցանակ եմ խոստացել, եթե ասեն, թե ՀՀ իշխանություններն ինչ են արել երեք հարցով՝ տնտեսական, անվտանգության և միասնականության»,-ասաց Արա Աբրահամյանը և նկատեց, որ այս ընթացքում միայն հոգեբանական ցեղասպանության ենթարկել ժողովրդին։