Նշենք, որ հունիսի 12-ին «Հայաքվեի» նախաձեռնող խմբի անդամները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դիմում, որով հնարավորություն կստանա ստորագրություններ հավաքել եւ օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել Ազգային ժողով:
Նշենք, որ «Հայաքվե» նախաձեռնությունը Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենքի նախագիծ է, որը կյանքի է կոչվելու Հայաստանի քաղաքացիների կամարտահայտության միջոցով։ Դրանով ծանր պատիժ է նախատեսվում Հայաստանի Հանրապետության անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների համար։
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի խոսքով՝ օրենսդրական նախաձեռնության դիմումի փորձ ԿԸՀ-ն դեռ չի ունեցել, տասնօրյա ժամկետում ԿԸՀ-ն կքննի դիմումը:



